Վլադիմիր Պուտինի` Fox News-ին տված հարցազրույցը կներկայացվի «Էմմի» մրցանակաբաշխությանը

11:36     29 հուլիսի, 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Fox News հեռուստաընկերության լրագրող Քրիս Ուոլեսին տված հարցազրույցը կներկայացվի «Էմմի» մրցանակաբաշխությանը: 

Զրույցը կներկայացվի «Կենդանի հարցազրույց» անվանակարգում: Խոսակցության տևողությունն է 35 րոպե: Այդ ընթացքում ՌԴ նախագահը խոսել է մի շարք հարցերի շուրջ` մասնավորապես ՆԱՏՕ-ի, Ղրիմի և 2016 թվականին կայացած ամերիկյան ընտրություններին միջամտության վերաբերյալ:

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի ամռանը` Հելսինկիում: Ուոլեսի խոսքով` նա երկար ժամանակ էր Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման հնարավորություն փնտրում: Ռուսական կողմի միակ պայմանն այն էր, որ հարցազրույցը եթեր հեռարձակվի ամբողջական: Զրույցն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 3,2 մլն մարդ:

Հարցազրույցից հետո 70-ամյա լրագրողը կնոջ հետ մեկնել է Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ` ճանապարհորդության: Սա նրա երկրորդ հարցազրույցն էր ՌԴ նախագահի հետ: Առաջինը տեղի էր ունեցել 2005 թվականի սեպտեմբերին:


© armedia.am