Միջուկային գործարքի շուրջը հանդիպումն Իրանին սեփական շահերի պահպանման երաշխիքներ չտվեց. Իրանի ԱԳՆ

14:18     29 հուլիսի, 2019

Իրանի հետ միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի՝ ԳՀՀՊ) կատարման համատեղ հանձնաժողովի հանդիպումը, որը հուլիսի 28-ին կայացել է Վիեննայում, Իրանին իր շահերի պահպանման ոչ մի երաշխիք չի տվել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Երեկվա հանդիպումը Վիեննայում մեզ ԳՀՀՊ-ի ապագայի ոչ մի երաշխիքներ չտվեց,- մեջբերում է Մուսավիի խոսքը Al Mayadeen հեռուստաալիքը:- Մենք մեր հետագա քայլերը կորոշենք առաջիկա նախարարական հանդիպումից հետո»:

Մուսավին հավելել է, որ Իրանը վստահ չէ ԳՀՀՊ-ի պահմանման եվոպական ջանքերի արդյունավետության հարցում: Նրա խոսքով՝ Թեհրանը կպահանջի Իրանի հետ հաշվարկների INSTEX եվրոպական մեխանիզմի գործարկում և նորմալ գործառում: 


© armedia.am