Հալեպում 17-ամյա հայ պատանի է սպանվել

20:16     29 հուլիսի, 2019

Հալեպում սպանվել է Շանթ Քեոշկերյանը, տեղեկացնում է «Արևելք» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Շանթ Քեոշկերյանը 17 տարեկան էր։

Շանթը սպանվել է հրազենից։ Միջադեպը տեղի է ունեցել Մարտինի փողոցում։ Իրավապահներին հաջողվել է կալանավորել սպանության մեջ կասկածվողին։


© armedia.am