ԱՄՆ Սենատը չկարողացավ չեղարկել Էր Ռիադին զենքի մատակարարումների մասին Թրամփի որոշումը

11:49     30 հուլիսի, 2019

ԱՄՆ Սենատը չկարողացավ հաղթահարել Կոնգրեսի երեք բանաձեւերի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վետոն, որոնք կոչ էին անում վարչակազմին որոշ զինատեսակներ չվաճառել Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին:

Քվեարկության արդյունքում 45 սենատոր կողմ է քվեարկել վետոյի վերացման օգտին, 40-ը՝ դեմ։ Վետոյի հաղթահարման համար պահանջվում էր Սենատի 100-տեղանոց  ձայների երկու երրորդը:


© armedia.am