Դիվանագիտությունը խելամտություն է, ոչ թե թուլության. Զարիֆը՝ Թրամփին

10:03     31 հուլիսի, 2019

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հերքել «B թիմի» և հավերժ պատերազմի ծարավի մասին կեղծ պատմությունը: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Հազարամյակներ շարունակ իրանցիները հաղթել են բոլոր ագրեսորներին: Սակայն ԱՄՆ-ը ծախսել է 7 տրիլիոն դոլար և թափել արյան ծովեր մեր տարածաշրջանում Վիետնամից հետո իր ամենամեծ ձախողման շրջանակում»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:

«Դոնա՛լդ Թրամփ, հերքեք B-թիմի կեղծ պատմությունը և հավերժ պատերազմի ծարավը: Դիվանագիտությունը համարժեք է խելամտությանը, ոչ թե թուլությանը»,-հավելել է Զարիֆը:


© armedia.am