Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքը. Ա. Հովհաննիսյան

14:38     1 օգոստոսի, 2019

ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով: Այս մասին Tert.am-ին է  ասել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը», - ասել է Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել «Եռաբլուր» պանթեոնի շիրիմները։ Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։


© armedia.am