Անգլիայի բանկը պատրաստ է Brexit-ի ցանկացած սցենարի. Մարկ Քառնի

19:11     1 օգոստոսի, 2019

Բրիտանական բանկային սեկտորը պատրաստ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ցանկացած սցենարի: Այդ մասին հայտարարել է Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնին:

Նա նշել է, որ Անգլիայի բանկը սկսել էր Brexit-ին նախապատրաստվել 2016 թվականի հունիսին հանրաքվեի արդյունքների հայտարարումից անմիջապես հետո: Ներկայում բրիտանական շուկայի մասնակիցները պատրաստ են ԵՄ-ից երկրի դուրս գալուն:

«Բրիտանական բանկերը լավ կապիտալացված են և պատրաստ են Brexit-ի ցանկացած սցենարի»,-ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում:


© armedia.am