Մադուրոն Կոլումբիային անվանել է «անգործունակ պետություն», որը սպառնում է Վենեսուելային

16:39     5 օգոստոսի, 2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոլումբիային անվանել է «անգործունակ պետություն», որի տարածքից ծայրահեղականները հարձակումներ են իրականացնում Բոլիվարական Հանրապետության վրա:

«Այդ երկիրը [Կոլումբիան] անգործունակ պետություն է, որի սահմաններին բարգավաճում են մաքսանենգները, թմրավաճառները և ռազմականացված խմբավորումները»,- Կարակասում ելույթ ունենալիս հայտարարել է Մադուրոն:

Վենեսուելայի նախագահը նաև հավելել է, որ Վենեսուելայի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 22 տոննա թմրանյութեր, որոնք բերվել են հարևան երկրի տարածքից:


© armedia.am