Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը. խորհուրդ է տրվում հեռու գտնվել Սև ծովի առափնյա հատվածից

16:03     5 օգոստոսի, 2019

Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Այս մասին ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- նշված է հայտարարության մեջ:


© armedia.am