Թրամփն արգելափակել է ԱՄՆ-ում Վենեսուելային պատկանող ակտիվները

12:08     6 օգոստոսի, 2019

Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է «սառեցնել» ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանություններին պատկանող ակտիվները, գրում է The Guardian-ը:

Նշվում է, որ ցուցակում է հայտնվել Վենեսուելայի կենտրոնական բանկը, ինչպես նաև PDVSA պետական նավթային ընկերությունը: Արգելափակումը սկսել է գործել օգոստոսի 5-ից։

Նշվում է, որ սահմանափակումները տարածվում են Վենեսուելայի իշխանությունների սեփականության վրա, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տրամադրության տակ, հետագայում պետք է դառնան ԱՄՆ-ի սեփականությունը կամ պատկանում են Միացյալ Նահանգներից ցանկացած քաղաքացու:

«Վենեսուելայի իշխանություններ ասելով նկատի ունենք պետությունն ու կառավարությունը, ցանկացած քաղաքական ստորաբաժանում, գերատեսչություն կամ դրանց կառույցները»,- ասված է հայտարարության մեջ:

 


© armedia.am