Առնվազն 80 մարդ է տուժել Քաբուլում տեղի ունեցած ուժգին պայթյունից

11:21     7 օգոստոսի, 2019

Ուժգին պայթյուն է որոտացել Քաբուլի արևմտյան մասում, վիրավորվել է առնվազն 80 մարդ: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկներին:

Ավելի վաղ հաղորդվում էր 34 տուժածների մասին:

Աֆղանստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ օդ է ցնդել պայթուցիկ նյութերով բարձված ավտոմեքենան: Հանցագործների թիրախը եղել է ոստիկանական տեղամասը:

Պատահարի այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում: 


© armedia.am