Ամփոփվել են «Պրոֆեսիոնալ» մրցաձևի արդյունքները. առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

14:39     7 օգոստոսի, 2019

Օգոստոսի 6-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը:

Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում»  «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է: Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության, երրորդ տեղում՝ Ղազախստանի թիմը:

 


© armedia.am