Ֆիլիպինների նախագահը սպառնացել է կտրել նարկոբարոնների գլուխները

12:39     8 օգոստոսի, 2019

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է կտրել նարկոբարոնների գլուխները՝ անկախ նրանց ազգությունից: Այդ մասին հայտնում է Manila Bulletin-ը:

Դուտերտեն հայտնի է թմրամոլների դեմ պայքարով, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր թմրանյութեր են վաճառում: Տարբեր երկրներ բազմիցս քննադատել են նրան թմրավաճառության դեմ պայքարի իր մեթոդների համար: Վերջինս, այս ամենին ի պատասխան նշում է, որ չի վախենում պատասխանատվությունից:

Նրա խոսքով՝ նա ատում է կոռուպցիան ու թմրանյութերը:

«Եթե դու ազդեցիկ նարկոբարոն ես՝ անկախ նրանից՝ չինացի ես, ճապոնացի, թե մալազիացի, և տոննաներով թմրանյութեր ես վաճառում, ես կկտրեմ քո գլուխը»,- ասել է Դուտերտեն:


© armedia.am