Չինաստանում վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել սուպերթայֆունի պատճառով

13:43     8 օգոստոսի, 2019

Չինաստանում վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել երկրի արևելյան ափերին «Լեկիմա» թայֆունի մոտենալու պատճառով: Համապատասխան իրազեկումը հինգշաբթի հրապարակել է Չինաստանի Կենտրոնական օդերևութաբանական ծառայությունը:

Այս սեզոնին 9-րդ արևադարձային ցիկլոնի կենտրոնական հատվածում քամու արագությունը ներկայումս կազմում է շուրջ 187 կմ/ժամ: Սուպերթայֆունի էպիկենտրոնը գտնվում է արևելյան Չժեցզյան նահանգի Սյանշան գավառից մոտ 880 կմ հարավ-արևելք: Արևադարձային ցիկլոնը շարժվում է շուրջ 15 կմ/ժամ արագությամբ՝ հյուսիսարևմտյան ուղղությամբ, և սպասվում է, որ օգոստոսի 10-ին կհասնի Չժեցզյանի առափնյա շրջաններին:

Արևադարձային ցիկլոնը, դատելով դրա շարժման հետագծից, կհասնի նաև Շանհայ, որի որոշ շրջաններում քամու ուժգնացումը կհասնի մինչև 162 կմ/ժամի:

 


© armedia.am