ՄԱԿ-ը ծույլերի համար աշխարհը փրկելու ուղեցույց է մշակել

14:55     8 օգոստոսի, 2019

ՄԱԿ-ը ծույլ մարդկանց համար հաջողակ կյանքի կանոններ է կազմել: Կազմակերպության կայքում տեղադրված տեքստը կոչվում է «Աշխարհը փրկելու ուղեցույց ծույլերի համար»:

Ձեռնարկի համաձայն՝ ցանկացած մարդ ի վիճակի է փոխել մոլորակի կյանքը դեպի լավը՝ առանց բազմոցից վեր կենալու: Դրա համար պարզապես պետք է հետևել հրահանգներին:

Օրինակ, մասնագետները խորհուրդ են տալիս կենցաղային տեխնիկան միացնել երկարացման լարին և անջատել այն, երբ այն անհրաժեշտ չէ: Նման ձևով կարելի է էլեկտրաէներգիան խնայել:

Առաջարկվում է նաև հաշիվները վճարել ինտերնետի միջոցով, որպեսզի այլևս չկիրառվեն թղթե ստացականներ և այդպիսով պահպանել բնությունը:

Բացի այդ, խորհուրդ է տրվում ավտոմեքենաները փոխարինել հասարակական տրանսպորտով, իսկ ավելի լավ է՝ հեծանիվով:

Փորձագետները խորհուրդ են տվել անցնել բուսական սննդի, քանի որ կենդանականի վրա ավելի շատ ռեսուրսներ են ծախսվում:

Ուղեցույցում նաև խորհուրդ է տրվում հանդես գալ աշխատանքի հավասար վարձատրության օգտին, քանի որ այժմ կանայք 10-30 %-ով ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ՝ նույն աշխատանքի դիմաց:

Հրահանգների համաձայն, այս կանոններին հետևելը կօգնի կարճ ժամկետներում հասնել աշխարհի կայուն զարգացմանը:


© armedia.am