Բակո Սահակյանն ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների

13:28     8 օգոստոսի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: 
Քննարկվել են Բուլղարիա-Արցախ խորհրդարանական և մարդասիրական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանականների այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի: 
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:


© armedia.am