Աթամբաևը հանձնվեց իշխանություններին

23:27     8 օգոստոսի, 2019

Ղրղզստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության նախկին ղեկավարի շտաբում:

«Երկարատև բանակցություններից հետո նա որոշեց հանձնվել, նրան ավտոմեքենայով տարել են Բիշքեկի ուղղությամբ: Աթամբաևի հետ են նրա խորհրդականներ Ֆարիդ Նիյազովը և Կունդուզ Ժոլդուբաևան»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի ուժայիններն Աթամբաևին ձերբակալելու գործողություն էին սկսել Բիշքեկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չի չհաջողվել:

Ըստ վերջին տվյալների, գործողության ընթացքում զոհվել է հատուկ նշանակության ուժերի մի մարտիկ, տուժել` 80 մարդ: Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:


© armedia.am