Էկվադորում նախկին նախագահի նախնական բանտարկության մասին որոշում է ընդունվել

11:06     9 օգոստոսի, 2019

Էկվադորում դատարանը բավարարել է երկրի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի նախնական բանտարկության մասին գլխավոր դատախազության պահանջը:

«Դատավոր Դանիելա Կամաչոն բավարարել է Էկվադորի գլխավոր դատախազության միջնորդությունը և հայտարարել Ռաֆայել Կ.-ի ժամանակավոր բանտարկության մասին»,- նշված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ: Էկվադորյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը հենց երկրի նախկին նախագահի մասին է:

Ժամանակավոր բանտարկության մասին կարգադրությունը տարածվում է նաև նախկին փոխնախագահ Խորխե Գլասի և երեք նախկին պաշտոնյաների վրա:

 


© armedia.am