Facebook-ը ԶԼՄ-ներին 3մլն դոլար է առաջարկել սոցցանցում նորությունների հրապարակման համար

13:08     9 օգոստոսի, 2019

Facebook-ն ամերիկյան խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներին երեքական միլիոն դոլար է առաջարկել սոցիալական ցանցի նոր ներդիրում իրենց կոնտենտի տեղադրման համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ նման առաջարկություն արվել է այդ թվում ABCNews-ին, The Washington Post-ին, The Walt Disney Company-ին, Dow Jones-ին, Bloomberg-ին և Dow Jones-ին: Յուրաքանյուր արտոնագրի գործողության ժամկետը ենթադրվում է 3 տարի: Պարբերականների նորություններով նոր ներդիրը կարող է հայտնվել արդեն այս տարվա աշնանը:

Նշվում Է, որ գործակալություններն ազատ են լինելու տեղադրվող բովանդակության ընտրության հարցում: Հնարավոր կլինի տեղադրել հոդվածն ամբողջությամբ կամ միայն վերնագիրը, որը բացելու դեպքում անցում կկատարվի պարբերականի կայք:


© armedia.am