Մեդվեդևը հուսով է, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի անդամները մաքսատուրքերի շուրջ համաձայնության կհասնեն

12:00     9 օգոստոսի, 2019

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ակնկալում է, որ ԵՏՄ երկրները միջկառավարական խորհրդի նիստում վերջապես կհամաձայնության կգան մաքսատուրքերի բաշխման հարցի շուրջ:

«Այսօր մենք կքննարկենք մեր միության արդի խնդիրները, վերազգային կանոնակարգի ձևավորումը: Հուսով եմ, որ մենք վերջնականապես կհամաձայնվենք ձեր նշած խնդրի շուրջ: Ես նկատի ունեմ մաքսատուրքերի տեղաբաշխման հարցերը »,- ասել է Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակության ղեկավար՝ Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ շարունակում են կարևոր թեմաներ մնալ թվային օրակարգը և ընդհանուր ֆինանսական շուկան:

«Մենք իսկապես որոշակի հաջողությունների ենք հասել: Նվազում են վարչարարական խոչընդոտները, չնայած, հավանաբար, ոչ այնքան արագ, ինչպես բոլորը կցանկանային»,- ասել է Մեդվեդևը:

Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ ԵՏՄ երկրները համաշխարհային մրցակցային դաշտում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն:


© armedia.am