Մեծ Բրիտանիան կդյուրացնի վիզային ռեժիմը գիտնականների համար

14:20     9 օգոստոսի, 2019

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ծրագրում են գիտաշխատողների համար տարվա վերջին դյուրացնել վիզային ռեժիմը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոսոնը:

«Որպեսզի մենք շարունակենք մնալ գիտության առաջմղման առաջամարտիկը, մենք պետք է ջանքեր գործադրենք, որ մեր միգրացիոն համակարգը գրավի աշխարհի լավագույն ուղեղները», – ասել է Ջոնսոնը:

Նա կարծում է, որ նորարարության արդյունքում երկիր կժամանեն ավելի շատ հետազոտողներ և գիտնականներ ամբողջ աշխարհից և Մեծ Բրիտանիան կամրապնդի «գիտական գերտերության» իր կարգավիճակը:

 

 


© armedia.am