Եմենցի սեպարատիստները գրավել են նախագահական պալատը

11:17     11 օգոստոսի, 2019

Եմենի հարավային անցումային խորհրդի ուժերը գրավել են Ադեն քաղաքում գտնվող նախագահական պալատը, այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է ռազմական աղբյուրը:

««Անվտանգության գոտու» ուժերը, իրենց հավատարիմ ստորաբաժանումների աջակցությամբ, պահակախմբի հետ չորսօրյա պայքարից հետո ստանձնել են նախագահական պալատի վերահսկողությունը», - ասել է աղբյուրը:

Նա նշել է, որ պալատում տեղակայված սաուդյան ուժերը նահանջել են Ադենից արևմուտք գտնվող Ալ-Բարիկ շրջանում գտնվող միջազգային կոալիցիայի ռազմակայան:

Նշենք, որ ինքը՝ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին, գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում:


© armedia.am