ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարը հանդես Է եկել Մոսկվայում բողոքողների աջակցությամբ

14:14     13 օգոստոսի, 2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական առաջնորդ Սթենի Հոյերը համերաշխություն է հայտնել Մոսկվայում ցուցարարների հետ, ովքեր հանդես են գալիս հանուն արդար ընտրությունների և իրենց քվեարկության իրավունքը պաշտպանելու: 
Կոնգրեսականը պաշտպանում է «ազատ և արդար ընտրությունների միջոցով ժողովրդավարությունը վերականգնելու» ցանկությունը:

«Խոսքի ազատությունը ճնշելու և ընդդիմադիր թեկնածուներին դուրս մղելու Պուտինի ռեժիմի ձգտումը պետք է մտահոգի ամբողջ աշխարհին, և ԱՄՆ-ի Կոնգրեսն ուշադիր հետևում է տեղի ունեցողին»,- ասված է նրա հայտարարության մեջ:

Հոյերը Ռուսաստանի իշխանություններին հորդորել է «ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել խաղաղ բողոքողների ձերբակալությունները և թույլ տալ ընդդիմադիր թեկնածուներին մասնակցել ընտրություներին՝ չխախտելով նրանց իրավունքները»:


© armedia.am