Ղրղզստանի նախկին նախագահի տնից 24 միավոր հրազեն է առգրավվել

19:07     13 օգոստոսի, 2019

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալությունից հետո նրա տանը հայտնաբերվել և առգրավվել է 24 միավոր հրազեն: Այս մասին նշվում է Ղրղզստանի գլխավոր դատախազության  տարածած հաղորդագրությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: 

«Աթամբաևի տանը՝ Կոյ-Տաշ գյուղում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 24 հրազեն», - ասվում է հաղորդագրությունում:

Առգրավվել է վեց Կալաշնիկով հրացան, Դրագունովի դիպուկահար հրացան, ինչպես նաև որսորդական հրացաններ և կարաբիններ, պոմպային հրացան և տրավմատիկ ատրճանակ:

Ղրղզստանի ՆԳՆ ղեկավար Քաշքար Ջունուշալիևի խոսքով՝ ներկայումս նախկին պետության ղեկավարի տանը փորձաքննություններ են իրականացվում, այդ թվում ՝ բալիստիկ: «Սա երկար գործընթաց է, դրա արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ», - ասել է նախարարը:


© armedia.am