Հոնկոնգում ընդդիմադիր ուժերն հայտարարել են օգոստոսի 18-ին պլանավորված նոր խոշոր ցույցի մասին

19:38     13 օգոստոսի, 2019

Հոնկոնգում ընդդիմադիր ուժերը մտադիր են առաջիկա կիրակի օրը՝ օգոստոսի 18-ին, նոր լայնածավալ ցույց կազմակերպել քաղաքի կենտրոնում: 
Ակցիայի կազմակերպիչները «Քաղաքացիական ճակատ հանուն մարդու իրավունքների» պրոդեմոկրատական կազմակերպությունից հույս ունեն, որ այն կներգրավի մինչև 300 հազար մարդ:
Հանրահավաքը պլանավորվում է սկսել տեղական ժամանակով ժամը 15:00-ին Վիկտորիա պարկում և ավարտել գործարար կենտրոնում: Կազմակերպիչները հայտնել են, որ երթի անցկացման պաշտոնական հայտ են ներկայացրել, սակայն իշխանություններն առայժմ դրա վերաբերյալ որոշում չեն կայացրել: 


© armedia.am