Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

21:02     14 օգոստոսի, 2019

Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության ՌՈ դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Աբեսալոմ Մանջավիձեի հետ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական ոստիկանության  ոլորտում համագործակցության հեռանկարները:


© armedia.am