Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար․ Նիկոլ Փաշինյան

23:18     14 օգոստոսի, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի լիգայում «Արարատ-Արմենիայի» հաղթանակի համար:

««Արարատ-Արմենիա». կեցցե´ք տղերք:

Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:

Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- գրել է նա:

 


© armedia.am