Չինաստանը կպատասխանի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող նոր մաքսային սահմանափակումներին

14:56     15 օգոստոսի, 2019

Չինաստանի կառավարությունն ստիպված կլինի պատասխանել Միացյալ Նահանգների կողմից ընդհանուր առմամբ 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման նկատմամբ մաքսային սանկցիաներին: Այդ մասին նշված է Չինաստանի Պետխորհրդի մաքսային հարցերով Վարչության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

"Նմանատիպ միջոցառումները խախտում են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություննները Արգենտինայում և Օսակայում: Չինաստանն ստիպված կլինի կիրառել անհրաժեշտ պատասխան քայլեր", - Վարչության հայտարարությունը ցիտում է Չինաստանի Ֆինանսների նախարարությունը պաշտոոնական հաղորդագրությունով: 


© armedia.am