Երիտասարդական ԱԱ. Սահակ Հովհաննիսյանը ՝ արծաթե մեդալակիր

19:46     18 օգոստոսի, 2019

60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակչում 2։7 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Թուրք ըմբիշը աշխարհի կրկնակի,Եվրոպայի հնգակի չեմպիոն է։ Հովհան նիսյանը առաջին մրցափուլը հաղթում էր 1։0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում նրան զգուշացրեցին պասիվություն համար և թուրք ըմբիշը կարողացավ պարտերից 7 միավոր վաստակել, հայ ըմբիշը կարողացավ ևս 1 միավոր վաստակել դրանից հետո, բայց ժամանակը չբավարարեց ավելին անելու համար։

Հիշեցնենք, որ մինչ եզրափակիչը Հովհաննիսյանը անցկացրել էր 4 գոտեմրատ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին։ Սահակի համար սա առաջին տարին էր երիտասարդների տարիքային խմբում, նա այս տարվա երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։


© armedia.am