Սերժ Սարգսյանը չունի ո'չ մեղադրյալի և ո'չ էլ կասկածյալի կարգավիճակ

17:52     19 օգոստոսի, 2019

Հատուկ քննչական ծառայությունում քննվող որևէ քրեական գործով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չունի ո՛չ մեղադրյալի և ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ։ Նույնը վերաբերում է նաև Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանին (գեներալ Օգանովսկի)։


«Նրանք երկուսն էլ ո՛չ մեղադրյալի և ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ չունեն», - Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:


© armedia.am