Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրելի երկիր

19:08     19 օգոստոսի, 2019

Հայաստանը, երկրորդ տարին անընդմեջ, ճանաչվել է ռուս զբոսաշրջիկների համար լավագույն այցելության վայր. գնված ավիատոմսերի 8,5%-ի ուղղությունը Հայաստանն է: Այդ մասին են վկայում ճանապարհորդությունների կազմակերպման OneTwoTrip ծառայության ուսումնասիրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկրորդ և երրորդ տեղում են Իտալիան ու Թուրքիան: Վրաստանը, չնայած ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցության բացակայությանը, շարունակում է մնալ ռուս զբոսաշրջիկների համար ամենացանկալի տասը երկրների ցանկում:

Առաջին արտասահմանյան ուղղությունների տասնյակում հայտնվել են նաև Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղզստանը:

 


© armedia.am