Նազարբաևը հրապարակել է երգի տեսահոլովակ, որի խոսքերի հեղինակն ինքն է

15:01     20 օգոստոսի, 2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակ է նարահանել: Այն օգոստոսի 20-ին զետեղվել է Instagram-ի իր էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ Նազարբաևն զբոսնում է նախալեռներում և երգում իր հայրենիքի մասին: «Կազինֆորմ» գործակալության տվյալներով՝ խոսքերի հեղինակը Նազարբաևն է, երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալթինբեկ Կորազբաևը: Կադրից դուրս նույն այս երգը կատարում են պրոֆեսիոնալ արտիստները:

«Ես շատ երկրներում եմ եղել, բայց դրանցից ոչ մեկը չի համեմատվի իմ հարազատ ղազախական հողի, Ալաթաուի ստորոտի երեք բլուրների հետ: Այստեղ է անցել իմ մանկությունը, այստեղ են իմ արմատները»,-նշել է Ղազախստանի առաջին նախագահը տեսանյութին կից գրության մեջ

Посмотреть эту публикацию в Instagram

"Көптеген елдерді араладым… Бірақ бәрі де өзім туып-өскен қазағымның жеріне, Алатаудың бір бөктеріне жамбастай жығылған үш қоңыр төбеге жетпеді. Балалығымның, сағынышымның алтын қазығы сонда екен…" Нұрсұлтан Назарбаев.

Публикация от Елбасының Баспасөз қызметі (@elbasy_nazarbaev) 19 Авг 2019 в 9:22 PDT


© armedia.am