Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել Թրամփի այցը Դանիա

10:10     21 օգոստոսի, 2019

Սպիտակ տունը չեղյալ Է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2 – 3-ը պլանավորված այցը Դանիա: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել Է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: 

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ այցը հետաձգում Է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հարցում դանիական կողմի շահագռրգռված չլինելու վերաբերյալ Դանիայի վարչապետի հայտարարությունից հետո:

«Դանիան շատ առանձնահատուկ երկիր Է արտակարգ մարդկանցով, բայց, հենվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենի մեկնաբանությունների վրա, թե նա շահագրգռված չԷ Գրենլանդիայի գնման քննարկման հարցում, ես կհետաձգեմ երկու շաբաթ հետո պլանավորված մեր հանդիպումը»,- գրել Է Թրամփն իր թվիթերում:


© armedia.am