Քննարկվել են Արցախի բնակչության պաշտպանությանն ուղղված մի շարք հարցեր

14:00     21 օգոստոսի, 2019

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:
 
ԱԻՊԾ տնօրենը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Վլադիկ Խաչատրյանը, կարևորելով ԱԻՊԾ-ի և Արցախում ԿԽՄԿ-ի միջև առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ այն շարունակական բնույթ կկրի՝ ներառելով նոր ուղղություններ:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաքելության առաջիկա ծրագրերին:






© armedia.am