Քննարկվել են իռլանդական Ryanair ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր. Տիգրան Ավինյան

13:09     21 օգոստոսի, 2019

ՀՀ կառավարությունը քննարկել է  իռլանդական Ryanair ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյնաը;

«Երեկ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ միասին հանդիպել ենք իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին։ Քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։


© armedia.am