Պորոշենկոն ընտանիքի հետ Նորվեգիա է մեկնել

16:56     21 օգոստոսի, 2019

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտանիքի հետ հանգստի է մեկնել Նորվեգիայի Օլեսուն քաղաք՝ ձկնորսական տուրիզմի հայտնի կենտրոն: Այս մասին հայտնում է ukranews-ը:

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի նախկին նախագահին տեսել են տեղական «Վիգրա» օդանավակայանում չարթերային չվերթով ժամանելուց անմիջապես հետո:

«Նա ժամանել է կիրակի՝ օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով 12:26-ին, Կիևի «Ժուլյանի» օդանավակայանից: Չարթերային T7-ISH համարով  Bombardier Learjet 60 ինքնաթիռով», - ասել է ականատեսը:

Պորոշենկոյի ժամանման վերաբերյալ այլ մանրամասներ հրատարակության աղբյուրները չեն հաղորդել:

 


© armedia.am