ԱՄՆ-ն պաշտոնապես հետ է կանչել Թուրքիային արված իր առաջարկը Patriot հրթիռային համակարգի գնման հետ կապված

09:55     23 օգոստոսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հետ է կանչել Թուրքիային արված իր առաջարկը Patriot հրթիռային համակարգի գնման մասին՝ ի պատասխան Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի ձեռքբերման:

«Մենք հետևողականորեն Թուքիային հայտնել ենք, որ Patriot-ի վաճառքի մասին մեր վերջին առաջարկը հետ կկանչվի, եթե նա համաձայնվի Ս-400-ի մատակարարմանը: Patriot-ի վերաբերյալ մեր առաջարկի գործողության ժամկետը լրացել է»,- CNN-ին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն Թուրքիային հանել է F-35-ի ծրագրից՝ նրան զրկելով մոտ 100 անտեսանելի օդանավերի ձեռքբերման հնարավորությունից և թուրքական ընկերություններին հանելով F-35-ի արտադրական շղթայից:


© armedia.am