Դոհայում բանակցություններ են սկսվել ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև. Reuters

10:36     23 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ի և Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների իններորդ փուլն են սկսել Աֆղանստանում զինված հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությոնը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության աղբյուրներ և ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:

Բանակցությունների նպատակը ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև համաձայնագրի կնքումն է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման և թալիբների կողմից ամերիկյան կողմին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ:

Օգոստոսի 22-ին Դոհայում մեկնարկած բանակցություններում ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է Աֆղանստանի խնդրով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը: Ամերիկյան պաշտոնական աղբյուրի խոսքով՝ կոնսուլտացիաներից հետո ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը կուղևորվի Քաբուլ: 

 


© armedia.am