Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում. Վայոց ձորի նախկին մարզպետ

15:25     23 օգոստոսի, 2019

Ամուլսարի հանքն օբյեկտիվորեն կարող է շահագործվել միայն ամառվա ամիսներին, որովհետև ձմռանն այնտեղ շատ ձյուն է լինում։ Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, իսկ ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում այսօր ասաց Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյան, գրում է Aysor-ը։


«Ինչ փորձագիտական եզրկացություն էլ անեն, հնարավոր չէ, որ այդ փոշին Ջերմուկ քաղաքի վրա չանդրադառնա։ Էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխման, գրունտային ճանապարհների և աղմուկի մասին։ Իսկ այս քաղաքը միջնադարյան քաղաք չէ, ժամանակակից քաղաք է։ Որպեսզի սա կուրորտային քաղաք մնա, նպաստավոր պայմաններ պետք է լինեն։ Այս քաղաքը որպես կուրորտ է ձևավորվել», - նշեց Էդգար Ղազարյանը։


© armedia.am