Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ առավոտյան ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

12:27     24 օգոստոսի, 2019

Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ առավոտյան 31 չվերթ է հետաձգվել, 12-ը՝ չեղարկվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝  հղում անելով «Яндекс.Расписания»-ին:

Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 07.45-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 6 չվերթ հետաձգվել է, 2-ը՝ չեղարկվել: «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 25 չվերթ, 10-ը՝ չեղարկվել: 

«Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում չեղարկումներ և հետաձգումներ չկան:


© armedia.am