Բրազիլիայի նախագահը բանակն ուղարկել է Ամազոնի անտառներում բռնկված հրդեհները մարելու համար

14:00     24 օգոստոսի, 2019

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկրի զինված ուժերին  ուղարկել է Ամազոնի արևադարձային անտառներում բռնկված հրդեհները մարելու համար, հայտնում է BBC-ն:

Բոլսոնարուի հրամանի  համաձայն՝ թույլատրվում է զորքեր տեղակայել արգելոցներում, բնիկ ժողովուրդների հողերում և սահմանամերձ շրջաններում:

Բոլսոնարուն միաժամանակ քննադատել էր Ամազոնի անտառների հրդեհներին մյուս երկրների արձագանքը՝ ասելով, որ դա չի կարող պատժամիջոցների կիրառման համար առիթ լինել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ G7-ի երկրների գագաթնաժողովին եվրոպական առաջնորդները սպառնացել էին արգելափակել ԵՄ և Հարավային Ամերիկյաի երկրների միջև առևտուրը, եթե Բոլսոնարուն ավելի շատ ջանք չգործադրի Ամազոնում անտառների հրդեհը մարելու համար:


© armedia.am