Ֆյոդոր Եմելյանենկոն բարձրացել է Արարատի գագաթը

09:18     25 օգոստոսի, 2019

Ռուս բռնցքամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն բարձրացել է Արարատի գագաթը: Այս մասին մարզիկը գրել է Ինստագրամի իր էջում, հաղորդում է Zvezda հեռուստաընկերությունը:

«Սերբ եղբայրներիս հետ ուխտագնացություն եմ կատարել և նվաճել եմ Արարատի գագաթը (բարձրությունը` 5137 մետր)»,- գրել է նա:

Եմելյանենկոն հիշեցրել է նաև, որ ջրհեղեղից հետո Նոյան տապանը կանգ է առել հենց Արարատի գագաթին:


© armedia.am