Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը

12:18     26 օգոստոսի, 2019

Գերմանիան հայտնել է, որ  Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին են հասցվել։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ»,- գրել է Աննա Նաղդալյանը:

 


© armedia.am