Բրազիլիայի դեսպաններին արձակուրդից հետ են կանչել Ամազոնիայի հրդեհների պատճառով

12:38     27 օգոստոսի, 2019

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 26-ին Եվրոպայում և G7-ի մյուս երկրներում դեսպաններին հետ է կանչել արձակուրդից, որպեսզի համակարգվի դիվանագիտական պատասխանը Ամազոնիայի շրջանում անտառային հրդեհների կապակցությամբ մյուս երկրներում առկա մտավախություններին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:

Արտգործնախարարությունը նաև մի քանի դեսպանների արգելել է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արձակուրդ գնալ երկրի հասցեին համաշխարհային քննադատության ֆոնին: Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունել է Բրազիլիայի ԱԳ նախարար Էռնեստ Արաուժուն՝ նախագահ Ժայիր Բոլսոնարուի հետ արտակարգ հանդիպումից հետո:


© armedia.am