ԱՄՆ-ը կաշխատի Ռուսաստանին G7 վերադարձնելու ուղղությամբ

10:48     28 օգոստոսի, 2019

Միացյալ Նահանգները կաշխատեն Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox59 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հարցին՝ թե համաձայն է արդյոք նախագահ Թրամփի հայտարարությանն առ այն, որ Ռուսաստանին հարկավոր է հաջորդ տարի հետ կանչել G7 գագաթաժողով, նա պատասպանել է, որ «ԱՄՆ պետք է դա անի»:

«Նախագահը գտնում է, որ դա այն է, ինչ մենք պետք է անենք: Ես աշխատում եմ նախագահի համար: Իհարկե, մենք աշխատելու ենք այդ նպատակին հասնելու համար», - ասել է Պոմպեոն:


© armedia.am