Պեկինն արգելել է ամերիկյան ռազմանավի մուտքը չինական նավահանգիստ

12:20     28 օգոստոսի, 2019

Չինաստանի իշխանությունները մերժել են ամերիկյան կողմի հայցը չինական Ցինդաո նավահանգստային քաղաք ամերիկյան ռազմանավի մուտքի թույլտվության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունն Պենտագոնի ներկայացուցչին հղումով:

Վերջինիս փոխանցմամբ՝ ամերիկյան ականակիրը պետք է նավահանգիստ մտներ օգոստոսի 25-ին, սակայն Չինաստանը նախապես մերժել է:

Պաշտոնյայի խոսքերով՝ ամերիկյան ռազմանավերը նախկինում բազմիցս մուտք է գործել չինական նավահանգիստներ՝ այդ թվում Ցինդաոյում:


© armedia.am