Ճապոնիայում 850 հազար մարդ է տարհանվել հորդառատ անձրևների հետևանքով

14:14     28 օգոստոսի, 2019

Առնվազն երեք մարդ է մահացել Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով, որոնք այդ սկսվել են չորեքշաբթի:

Նագասակի, Սագա և Ֆուկուոկա պրեֆեկտուրաների առնվազն 850 հազար բնակիչ է տեղափոխվել տարհանման կենտրոններ՝ սողանքների սպառնալիքի պատճառով:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օրվա ընթացքում Ճապոնիայի հարավ-արևմուտքում ավելի քան 500 մմ տեղում է սպասվում: Այս պահին առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սագայում, որտեղ որոշ քաղաքների փողոցներ հեղեղվել են։ 

Հորդառատ անձրևները նաև կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը. չեղյալ են հայտարարվել մի շարք ուղղություններով գնացքների երթևեկությունները, փակվել են որոշ մայրուղիներ:


© armedia.am