Բորիս Ջոնսոնը ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել խորհրդարանի աշխատանքը

12:12     28 օգոստոսի, 2019

Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խնդրել է թագուհուն թույլտվություն տալ ժամանակավորապես դադարեցնելու խորհրդարանի աշխատանքը: Այս մասին հայտնում է «Sputnik News»-ը: 

«Այսօր առավոտյան խոսել եմ Նորին Մեծություն թագուհու հետ և խնդրել ընթացիկ խորհրդարանական նստաշրջանն ավարտել նիստի երկրորդ շաբաթում: Կուսակցական խորհրդակցությունների ավանդական շրջանի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կսկսվի թագուհու ելույթից հետո՝ հոկտեմբերի 14-ին»,- ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական հայտարարության մեջ:

Այս քայլը զգալիորեն նվազեցնում է այն պատգամավորների շանսերը, որ ժամանակ կունենան խանգարելու ԵՄ-ից երկրի առանց համաձայնագրի դուրս գալուն:

Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին:


© armedia.am