Կոնգրեսականները Թրամփին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

19:22     28 օգոստոսի, 2019

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումների համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝  հղում կատարելով հանձնաժողովի թվիթերյան հայտարարությանը:

«Նախագահ Թրամփ, դուք պետք է պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի դեմ S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար, ամերիկյան օրենքի համաձայն: Թուրքիայի շահերին լավագույնս ծառայում է ԱՄՆ-ի, այլ ոչ թե Կրեմլի հետ գործընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ռուսաստանը սկսել է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցի բաղադրիչների մատակարարումը Թուրքիա:

 


© armedia.am