Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը. Պյոտր Սվիտալսկի

20:10     29 օգոստոսի, 2019

Օգոստոսի 29-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին, փոխանցում է NEWS.am-ը:

«Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», - իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, որով դեսպան Սվիտալսկին պագևատրվեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած ավանդի համար:


© armedia.am